Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում վրաերթ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Նորայր Հ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 GR 806 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, 19-ամյա Մոնիկա Կ.-ին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: