«Ցանկացած կասկած՝ հանցագործության հետ կապված պետք է մանրակրկիտ ստուգվի, սակայն իրավապահ մարմինները պետք է բավարար չափի շրջահայացություն ցույց տան, որովհետև դա արող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ: Այդ առումով քննություն է ընթանում և դրանից ավելի մեկնաբանություն տալ չեմ կարող». նման մեկնաբանություն տվեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ իպատասխան այն դիտարկման, թե իրենց ընդդիմախոսները պնդում են, որ Արա Բաբլոյանին մեղադրանքի առաջադրումն արվում է այն նպատակով, որ Արսեն Բաբայանի կալանքի հիմքերը ամրապնդվեն:

Հիշեցմանը՝ Արա Բաբլոյանն ասում է, թե ինքը գործել է օրենքի ու Սահմանադրության սահմաններում, նախարարը նշել է, թե պետք է հետևեն հետագա հաղորդագրություններին, քննությունն է ընթանում, ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է և փոխվել: