Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:


Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով վայրէջք կատարել ԱԻՆ շարահրապարակում, որտեղից էլ Աղետների բժշկության կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով՝ Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Այս պահի դրությամբ տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ըստ բժիշկների՝ Էդգար Իշխանի Գրիգորյանի առողջական վիճակում կա թույլ դրական դինամիկա: