Իրաքցի հովիվներն անապատում հայտնաբերել են թաքստոց, որտեղ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները փող և արժեքավոր իրեր են պահել:

Mirror պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մուհամեդ Ալի Սաջեթը, ով համարվում է սպանված ԴԱԻՇ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ամենամոտ զինակիցներից մեկը:

Սաջեթի խոսքերով՝ թաքստոցում եղել է 25.7 միլիոն դոլար արժողությամբ կանխիկ գումար, ոսկի և արծաթ: Այնուամենայնիվ, չնայած լավ մտածված ծրագրին, ահաբեկիչները կորցրել են գանձը, որը հայտնաբերել են հովիվները: