Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 դանակահարված երեխա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է օպերատիվ խումբ: