«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքում՝

10։00-16։00 Նորք Մարաշ` Նորքի 1, 7, 9, 15 փողոցների սեփական տները, Նորքի այգիներ փողոցի սեփական տները, “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնը, “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցը, “Նաիրի”, “Դվին Հոլդինգ” հյուրանոցները, “Էներգաչափ” ՓԲ ընկերությունը, “Էներգացանցնախագիծ” ինստիտուտը, “Հին Նորք” բիզնես կենտրոնը, թիվ 57 նախադպրոցական հիմնարկը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00-17։00 Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին Շենգավիթ 8 փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան, Վարշավյան փողոցները սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

Արարատի մարզում՝

10։30-16։00 Արտաշատ քաղաքի Իսակովի, Օգոստոսի 23-ի փողոցները մասնակի,

11։00-16։00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,

Կոտայքի մարզում՝

11:00-16։00 Աղվերան գյուղը, Ալափարս, Արզական, Բջնի, Աղվերան համայնքներն ամբողջությամբ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ”, “Վիվասել-ՄՏՍ” ընկերությունների բջջային կայանները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, ինչպես նաեւ տարածքի հանգստյան գոտիներն ամբողջությամբ,

Գեղարքունիքի մարզ՝

10։30-12։00 Կարմիր գյուղն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

11։00–12։00 Լուսակունք, Գեղաքար, Խաչաղբյուր, Ակունք, Տորֆավան, Վանեվան եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայանները, Զին մաս, “Գոգա-Սեդա”, “Կապավոր” ընկերությունները եւ գազալցակայան,

Լոռու մարզում՝

10:00-13:00 Դսեղ գյուղը: