Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորները, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։

Վիրավորներին, մինչ բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար, որը եղել է հանգստի մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։