ՀՀ կառավարությունը քննարկում է «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1738-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1906-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց. «Որոշման առաջին հատվածը ֆեյք նյուզի տրամաբանությամբ էր շարադրված, էսօր հեսա մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները և այլն»:

«2019թ. հունիսի 1-ի դրությամբ հաստատություններում խնամք է ստացել 260 երեխա, որոնց թիվը կրճատվել է՝ պայմանավորված երեխաների կենսաբանական ընտանիք վերադառնալու փաստով: 2019թ. հոկտեմբերի 28-ի դրությամբ՝ 130 երեխա: Այս տարի իրականացվել է երեխաների ու ընտանիքի կարիքների խորը գնահատում: Իրականացվում են անհատական աջակցության ծրագրեր, երեխաները ստանում են պետական աջակցություն: Ծնողների 30 տոկոսն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում»,- ասաց նախարարը:

Փաշինյանն ընդգծեց, որ սրանք բարեփոխումներ են՝ ուղղված ընդդեմ հուսահատության. «ՀՀ-ում գիշերօթիկի, մանկատան սան ասել՝ նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ»:

Մանրամասները՝ տեսանյութում: