Հոկտեմբերի 31-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպեցին խաղաղ պայմաններում զոհվածների հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել իրենց հարազատների մահվան իրական հանգամանքները, վերանայել հարուցված քրեական գործերը:

«Խնդրում ենք՝ այս կապիկությունը թող վերջացնեն», «Թող ցույց տան՝ այսքան տարիների ընթացքում մի զինվորի սպանություն բացահայտվե՞լ է»,- բորբոքված ասում էին նրանք:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խոստացավ առաջիկա օրերին կատարել բողոքողների պահանջը՝ հանդիպում կազմակերպել պաշտպանության և արդարադատության նախարարների, գլխավոր դատախազի ու փաստաբանների հետ: