ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը Մոսկվայում հայատարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Բրատիսլավայում։

«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների դինամիկան մի փոքր դանդաղել է, այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը նոր թափ կհաղորդի այդ գործընթացին»,- հայտարարել է պաշտոնյան։

ԵԱՀԿ պաշտոնյայի խոսքով՝ կողմերը կատարել են անվտանգության գոտում կայունության պահպանմանը միտված քայլերը և վստահության ամրապնդման ջանքեր են գործադրել, և բանակցությունները շարունակվում են «գերիների փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի վերաբերյալ»։