ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, մեկնաբանելով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքներն առ այն, որ մասնակցություն է ունեցել կոռուպցիոն գործարքների մեջ, Արսեն Թորոսյանն ասաց. «Իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը հայտնի ա բոլորին: Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, երբ որ ես լսում էի, քիչ էր մնում մտածեի, որ երևի Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ պետք ա մեղադրի պրն Սանասարյանը: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»:

Լրագրողների այն հարցին, թե ո՞րն է նման վերաբերմունքի պատճառը և արդյոք այդ ամենն անձնական վեճի կամ խնդրի հետևանք է, ասաց. «Մենք չենք շփվում իրար հետ, որպեսզի անձնական խնդիրներ ունենանք»: