«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ընկերությանը բազմիցս ենք անդրադարձել։ Օրերս, սակայն, մեզ ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել։ Մասնավորապես, որ Դավիթ Անանյանը ի պաշտոնե լինելով ֆինանսների փոխնախարար, իր հաշվապահական ֆիրմայով աուդիտի է ենթարկել ֆիննախի ԾԻԳ-ը, որը զբաղվում է միջազգային վարկեր տրամադրելով։

Ինչպես ժողովուրդն է ասում՝ գայլին կարգել են գառների պահապան։ Ինչպես հայտնի է, աուդիտ անելուց հետո հենց իրականացնողն է դառնում պատասխանատու ցանկացած լումայի հայտնաբերման դեպքում։ Այսինքն՝ մեծ գումարի դիմաց շատ հեշտությամբ հնարավոր է եղել դզել-փչել, լվանալ ամբողջ «իրականությունը»։ Տվյալ դեպքում՝ վարկերի գծով չարաշահումները թերևս այդպես էլ մնացին նախորդների տնտեսական անվտանգության երաշխավորի տիրույթում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: