«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ… «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք ցայդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով:

Այնուհանդերձ, տնօրենն այդ «ակցիայից» հետո ստիպված եղավ հրաժարական ներկայացնել` Երևանի փոխքաղաքապետի առաջարկով: Ասում են` երկրորդ օրվա բավականին հսկա շները եղել են լավ վարժեցված, պատկանել են կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից մեկին, որն ապրում է այդ կողմերում և օգտվելով առիթից` վրեժ է լուծել տնօրենից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: