«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուխյանի փեսան նշանակվել է Կոտայքի հարկայինի պետի տեղակալ։ Ուշագրավ է, որ Մարուխյանն էլ, ով ԱԱԾ-ից ազատվեց 2016 թվականին, ներկայումս աշխատում է «Հայբիզնես» բանկում, որտեղ վերջերս հանգրվանեց նաև ԱԱԾ փոխտնօրեն, ՍԴ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը։

Մենք արդեն գրել ենք, որ այս բանկում աշխատանքի է անցել նաև երկար տարիներ հարկային համակարգում աշխատած, Արարատի հարկայինի նախկին պետ Հակոբ Գալստյանը։ Այլ կերպ ասած՝ «Հայբիզնես» բանկը դարձել է նախկինների յուրօրինակ հավաքատեղի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: