Հայաստանի մանկատների շուրջ 300 շրջանավարտներին կտրվեն 6․3 միլիոն դրամի պետական վկայագրեր բնակարան գնելու դեպքում այդ գումարներն օգտագործելու համար։ Այս մասին որոշումն այսօր ընդունեց կառավարությունը

Ծրագրի 1․9 միլիարդ դրամ ֆինանսավորումը կտրվի կառավարության խնայված միջոցներից։

Այս գումարները կտրվեն 1991-2013 թվականների մանկատների շրջանավարտ դարձածներին, որոնք ունեն բնակարանի կարիք։ Նրանցից 218 մարդ դեռ բնակարան ստանալու հերթացուցակում է։

Մյուս 85 շրջանավարտները, որոնք ստանալու են բնակարանի վկայագրեր, լինելու են 2013 թվականից հետո 18 տարին լրանալու կապակցությամբ մանկատներից դուրս եկածները։