Սպասքը լվանալու համար նախատեսված խոհանոցային սպունգը կարող է պարունակել վտանգավոր բակտերիաներ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությանը:

«Խոհանոցային սպունգները բակտերիաների համար հիանալի ինկուբատորներ են, կարող են 200 անգամ ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը: Հետազոտողները հայտնաբերել են 362 տարբեր տեսակի բակտերիաներ, որոնք «ապրում են» խոհանոցային սպունգների մեջ»,- հայտնել են գերատեսչությունից:

Նշվում է, որ բակտերիաների 77 տոկոսն առաջացնում է ստամոքս-աղիքային խանգարումներ: Որոշ դեպքերում այնտեղ հայտնաբերվել է նաև ստաֆիլակոկ:

Վարակի աղբյուր են նաև լվացարանները, մթերք կտրատելու համար նախատեսված տախտակները, սառնարանները և խոհանոցային այլ պարագաները: