Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հարսնացուն պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:

Հարսանիքին ներկա են եղել Արցախի և Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: Այնտեղ էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Armdaily.am-ը տեսանյութ է հրապարակել, որում վարչապետը հարսանեկան խնջույքի ժամանակ տանգո է պարում դստեր՝ Շուշանի հետ: