Ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատան ճանապարհը: Պնդում են, որ Գյումրիում պայմանները չապահոված և մաքսատան շենքը չկառուցած՝ իրենց պարտադրում են գնալ Գյումրի: Ճանապարհ փակելու միջոցով ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ուշադրությունն են հրավիրում և խնդրում են նրան, որ Նորագավթի ավտոմաքսատունը մինչև դեկտեմբերի վերջ աշխատի և իրենք կարողանան մեքենաները մաքսազերծել: