Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Յուվենտուս»-«Միլան» հանդիպմանը միջադեպ է գրանցվել:

Ավելի վաղ նշել էին, որ «Յուվենտուս»-ը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ միակ գնդակը խփել էր Պաուլու Դիբալան, որը 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանու Ռոնալդուին:

Ռոնալդուն արհամարհանքով էր դուրս եկել դաշտից, ու անցնելով պահեստայինների նստարանի կողքով` միանգամից գնացել հանդերձարան: Ավելի ուշ պարզվել է, որ Ռոնալդուն ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիին հեռանալիս անվանել էր «անբարոյականի զավակ»: Այս մասին գրել է Il Bianconero-ն: