«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ ՀՀ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին. Պարոն Սարգսյան, տևական ժամանակ է՝ Հայաստանում գործում է մի բանդա, որոնք գումարի դիմաց մարդկանց սուտ տեղեկություններ տրամադրելով կորզում են մարդկանց անձնական տվյալները։ Խոսքս ուղղված է Ռոբին ու իր ծախու վարձկաններին։ Երեք օր առաջ Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակի հարակից տարածքում իբր Շառլ Ազնավուրի թանգարանը բացելու համար ստորաբար խաբելով մարդկանցից՝ կորզում են ստորագրություններ հաջակցություն Ռոբիկի: Բացի դա՝ մարդկանց տրամադրում են 15000-ական դրամներ՝ ստորագրելու համար։ Մի՞թե սա օրենքի խախտում չէ, սա ոչ այլ ինչ է, քան խարդախություն և ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է նման արատավոր երևույթների դիմացն անհապաղ առնելու։ Ռոբիկը և իր թիմն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները և Դուք՝ որպես ՀՀ Ոստիկանության պետ, պարտավոր եք ձեռնամուխ լինել այս խնդրի շուտափույթ կարգավորմանը։ Հարգանքով՝ Քրիստ Հովսեփյան»: