Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ու մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ:

Իրենց դիրքորշումները հայտնեցին նաև տուժող կողմերի ներկայացուցիչները: Նրանցից Սեդա Սաֆարյանը նշեց, որ պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքը՝ պարբերաբար նույն միջնորդությամբ հադես գալով:

Դատարանը, լսելով կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ վճիռը կայացնելու. այն կհրապարակվի 16:00-ին: