Ռուսաստանի Արմավիր քաղաքում քաղաքային խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է հայկական եկեղեցու բակ ու սև ներկով ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը:
Ըստ Վինոգրադովի` նոյեմբերի 11-ին լրացել է այն ժամկետը, որի ընթացքում քաղաքային իշխանությունները խոստացել էին ապամոնտաժել հուշատախտակը, բայց չեն կատարել, և պատգամավորն անձամբ է «հարցը լուծել», հայտնում է «Красная весна» լրատվական գործակալությունը: