Վենետիկում նոյեմբերի 12–ի երեկոյան սկսած մակընթացությունը քամու ուժգնության պատճառով վնասել է ոչ միայն Վենետիկ քաղաքի շինություններ, այլ նաեւ հայկական Սուրբ Ղազար կղզին։

Ինչպես հայտնում է Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպը, նոյեմբերի 12–ի բնության աղետի հետեւանքով Սուրբ Ղազար կղզին եւս վնասներ է կրել։ «Գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, նույնիսկ եկեղեցին լսվցվել է կես մետր ջրով՝ վնասելով որոշ եկեղեցական զգեստներ, ձեռագործ զարդարանքներ ու գորգեր։ Միայն առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպը քանդվել էր։ Վանքի մոտ կայանված Արմենիա առագաստանավը ալիքների կողմից քաշվել ու հարվածել էր պարիսպներին՝ քանդելով այն։

Մեր բոլոր հայրենակիցներին ու բարեկամներին ուզում ենք հայտնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը եւ դիվանը Ամենասուրբ Կույսի մայրախնամ հովանու ներքո մնացին անվնաս»։

Նշենք, որ Վենետիկում գրանցվել է ջրի մակարդակի բարձրացման ռեկորդային նիշ՝ 190 սմ, որը չէր գերազանցվել սկսած 1966 թվականից։