Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքի էջում անդարադարձել է ԱԱԾ-ի՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բացահայտումներին:

«Օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում, և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են՝ հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար։ Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, որը ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին՝ այս կծիկը քանդելու համար, վստահ եմ՝ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,- գրել է Արսեն Թորոսյանը։