«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ ինքը այդպես էլ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է իր ծանոթներին, ընկերներին, նախկին վարկաբեկված կադրերին վերադարձնել համակարգ։

Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա համակարգ է վերադարձրել Հայկ Ավագյանին, որը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ժամանակ եղել է Մաքսանենգության բաժանմունքի պետ։ Նա նաև բարեկամական կապեր ունի Կառլոս Պետրոսյանի հետ և Էդուարդ Մարտիրոսյանի ընկերն է։ Հայկ Ավագյանը ժամանակին՝ 2002-2003թթ. ռեկետ անելու համար գործից հեռացվել էր։ Ընդ որում՝ իր պաշտոնավարման ժամանակ այն աստիճան էր վարկաբեկվել, որ հեռացվելուց հետո այդպես էլ պետական որևէ համակարգում աշխատանքի չընդունվեց։ Բայց այսօր, պարզվում է, ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին։

Մեր տեղեկություններով՝ Հայկ Ավագյանի գործը նշանակման փուլում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: