Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը Մյասնիկյան պողոտայում՝ իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով, բախվել է բաժանարար բետոնե հատվածին, և առաջ ընթանալով ու գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել հարևանությամբ ապրող մարդիկ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։