«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերնատունը» մտադիր է համաժողով անցկացնել Արցախում: «Վերնատան» նախաձեռնող խմբի անդամները մտադիր են առաջիկայում այցելել Արցախ և այնտեղ կազմակերպել կլոր սեղան, որի հիմնական թեման լինելու է Արցախի հարցի միջազգային կարգավորումը և ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտությունը այդ հարցում:

Իրականում այդ միջոցառման նպատակը լինելու է հայաստանյան ընդդիմադիր ուժերի աջակցությունը նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, քանի որ «Վերնատան» ներկայացուցիչների արցախյան գործընկերը Վիտալի Բալասանյանն է:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը իրականում ստեղծվել է նեղ կուսակցական և անձնական խնդիրներ լուծելու համար, մի խոսքով՝ սա քարոզչական կազմակերպություն է և ոչ ավելին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: