Լոռու մարզում, նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին, ВАЗ 2108 մակնիշի 34 SF 184 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը վարորդին տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: