Սյունիքի նախկին մարզպետը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական գործով։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշել է նրան կալանավորել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։