Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով օրենսդրական հիմքեր են ստեղծվելու ոստիկանության բաժանմունքներում, դրանց մուտքերի-ելքերի մոտ տեսագրող-տեսաձայնագրող սարքերի տեղադրման համար։

Նիստի ժամանակ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի խոսքով՝ այդ տեսախցիկները դրվելու են նաև հարցաքննությունների սենյակներում՝ ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգումները բացառելու համար։ Գործընթացը տևելու է օրենքի ընդունումից հետո երեք տարի։

Խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ այս նախագծի իրականացումը ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից։