ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»: