Այսօր գիշերը ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով կանգնեցվել է Հայաստան մեկնող ավտոբուս։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ իրենք աշխատանքներ են տանում Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան արագ տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները շուտով կլինեն Վերին Լարսում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ տանելու համար։