Նոյեմբերի 24-ին` ժամը 19:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցում հայտնաբերել Աշոտ Մ.-ի (ծնված 1966 թ.) դին։