SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 21։25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 205 Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը, ովքեր ընթերակաների և ոստիկանության ծառայողների ներկայությամբ բացելով դուռը՝ մուտքի մոտ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կախված դին։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Սիմոն Զ-ն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։