Ռուսաստանի առաջին դեմքերի համար նախատեսված գնացքի պաշտպանությամբ զբաղվում է ՌԴ Պահպանության դաշնային ծառայությունը, տեղեկացնում է kp.ru-ն: Հատուկ գնացքով երթեւեկելու իրավունք ունեն միայն երկրի նախագահը եւ վարչապետը: Ոչ նախարարները, ոչ օլիգարխները եւ ոչ էլ երկաթուղային ճամփորդությունների սիրահար Ալլա Պուգաչովան ոչ մի գումարով չեն կարող «վարձակալել» այդ գնացքը:

Դմիտրի Մեդվեդեւը հրապարակայնորեն այդ գնացքից օգտվել է 2 անգամ: 2012թ.-ին նա առաջին անգամ անցել է Օմսկ-Լենինսկ-Նովոսիբիրսկ երթուղով՝ շուրջ 1700 կմ: Վարչապետի հետ միասին ուղեւորության էին մեկնել նաեւ լրագրողները: Մեդվեդեւը գնացքում խորհրդակցություն է անցկացրել ռուսաստանյան երկաթուղու զարգացման հարցով:

Հետաքրքիր մեկ փաստ. օդային հատուկ չվերթների ժամանակ պաշտոնյաները թեյ են ըմպում ճենապակե գավաթներով, իսկ հատուկ գնացքում, ինչպես եւ մյուս ուղեւորները, նրանք օգտվում են բաժակակալներով ըմպանակներից. այդպիսին են երկաթուղային ավանդույթները:

Պարզվում է՝ հատուկ շարժակազմն ընթացքի մեջ հաճախ է լինում: Օրինակ, Սոչիում օլիմպիական օբյեկտների շինարարության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ գնացքով հաճախ է մեկնել այնտեղ: Սակայն այդպիսի ուղերթները չեն հանրայնացվել:

Ի դեպ, պետության միակ ղեկավարը, ով մշտապես երթեւեկում է գնացքով, դա Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն է: Վերջինս, ընդհանուր առմամբ, գնացքով անցել է շուրջ 334.000 կմ ճանապարհ:

Իսկ Ֆինլանդիայի նախկին նախագահ Տարյա Հալոնենը 2010թ.-ին գնացքով ժամանել էր Վիբորգ՝ Պուտինի հետ հանդիպման։