Բոլորովին վերջերս Արմեն Ջիգարխանյանի կյանքում փոփոխություններ էին տեղի ունեցել։ Նրա մոտ էր վերադարձել նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, որի հետ նա երջանիկ է եղել գրեթե հիսուն տարի։ Նախկին ամուսինների վերամիավորման մասին հայտարարել էին «Առաջին ալիք»-ի եթերում։ «Սոբեսեդնիկ»-ի հաղորդմամբ՝ օրերս հայտնի է դարձել, որ Տատյանա Սերգեեւնան կրկին Ամերիկա է մեկնել։ Մի՞թե հայտնի ամուսինները կրկին վիճել են։

 «Տատյանա Սերգեեւնան Լաս Վեգաս է մեկնել։ Նա չի կարող ամեն ինչ թողնել ու Մոսկվայում մնալ։ Նա Ամերիկայում մեծ տուն ունի իր այգիով, мի ամբողջ տնտեսություն, որը խնամքի կարիք ունի։ Այդ ամենի մասին հարկավոր է հոգ տանել կամ էլ վաճառել։ Մի խոսքով՝ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ»,- նշել է Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։

Մինչ Վլասովան ԱՄՆ-ում է, Արմեն Բորիսովիչի մասին հոգ են տանում աշխատակիցները, այցելում են ընկերները։ Ենթադրվում է, որ դեկտեմբերի վերջին Տատյանա Սերգեեւնան կրկին Ռուսաստան կվերդառնա։

style.news.am