Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկն ըդմիշտ կաթվածահար կմնա, պնդում է Mash պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ինսայդերը պատմել է, որ կլինիկայում երեք ամսվա վերականգնումից հետո Զավորոտնյուկի վիճակում դրական փոփոխություններ չկան։ «Ուղեղի ձախ կիսագնդում ուռուցքի պատճառով նրա մոտ պաթոլոգիաներ են զարգացել։ Նախ կաթվածահար էր աջ ձեռքը, հիմա կթվածահար է ամբողջ աջ կողմը։ Այս հատվածը, որն անշարժացած է, արդեն չի վերականգնվի»,- հայտնել է աղբյուրը։

«Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղը, ըստ ինսայդերի խոսքերի, շարժվում է միայն սայլակով։

Անաստասիա Զավորոտնյուկի առողջության վերաբերյալ տագնապալի նորությունները մամուլում սկսվել են հայտնվել 2019թ.-ի օգոստոսին։ Դերասանուհու ընտանիքը չի բացահայտում ախտորոշումը՝ միայն հասկացնելով, որ Զավորոտնյուկը պայքարում է ծանր հիվանդության դեմ։