Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ. լավագույն լուսանկարների շարքը, որը կրում է «Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» խորագիրը:

162 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող լավագույն լուսանկար է ընտրվել ռեալիթի շոուի աստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի սելֆին երկրպագուների հետ հոկտեմբերին Երևանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսում:

«Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» շարքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: