Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, մուշտակ եւ լայնեզր գլխարկ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Գորշ քաղաքը, գորշ սելֆիներով...Առանց նախատոնական տրամադրության... Դուք տրամադրվե՞լ եք։ Պատրաստվու՞մ եք»,- հրապարակումը մակագրել է Իննան։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Իննային։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իննան արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Նա ոճային վերանզգեստ էր կրում եւ տաք շարֆ։ «Մի հատ տենց մնա՝ նկարեմ» by @hayko_hovhannisyan_»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ դերասանուհին։ Նրա էջը լի էր բազմաթիվ դրական մեկնաբանություններով։ «Հիասքանչ»,- գրել էր օգտատերերից մեկը։