Արքայադուստր Դիանային շատերը սիրում և հարգում էին: Շատերը նրան հիշում են որպես բարի և հոգատար մայր, ում համար ամենակարևորը եղել է իր որդիների երջանկությունը: Նա ունեցել է մի քանի կանոններ, որոնց օգնությամբ դաստիարակել է իր որդիներին: Интересно знать-ը ներկայացնում է այդ կանոնները:

Արքայադուստր Դիանան հաճախ իր որդիներին գրկում էր: Այդպես նրանք կարողանում էին զգալ մայրական ջերմությունը: Նա հավատացած էր, որ երեխային պետք է ամեն ինչ պատմել, իսկ ամենակարևորը, թե որքան եք նրան սիրում:

Նա կարծում էր, որ պետք է երեխային սովորեցնել հարգել ուրիշներին, կարեկցել նրանց:

 Բոլորը գիտեն, որ արքայական ընտանիքում երեխաների դաստիարակությամբ մեծապես զբաղվում են դայակները: Այնուամենայնիվ, Լեդի Դին փորձել է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, որպեսզի մոր և երեխայի միջև կապը չվերանա:

 Նրա համար կարևոր էր, որ Ուիլյամը և Հարին իրենց տարիքի մյուս երեխաների նման նորմալ կյանքով ապրեն: Տղաները բազմիցս պատմել են, թե ինչպես է արքայադուստր Դիանան նրանց կինո և զվարճանքների այգի տարել:

Երեխաների երջանկությունը առաջնային է: Հենց դրան էր հավատարիմ արքայադուստր Դիանան: Նա արել է ամեն ինչ, որպեսզի որդիները երջանիկ լինեն: Նա թույլ է տվել իր որդիներին անել այն, ինչ վերջիններս ցանկացել են, երբեք չի սահմանափակել նրանց ազատությունը:

Նյութի աղբյուրը՝168․am