Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Instagram-ում հայտնել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ինքը բուժվում է Լայմի հիվանդությունից. այս վարակիչ հիվանդությունը փոխանցվում է խայթոցների միջոցով:

Այս լուրով 25-ամյա կատարողը հերքել է երկրպագուների կասկածները, որ իր տանջված տեսքը կապված է թմրանյութերի օգտագործման հետ:

«Վերջերս ինձ ախտորոշել էին Lyme հիվանդություն: Ոչ միայն դա, այլև քրոնիկ մոնոնուկլեոզի դեպք, որն ազդել է իմ մաշկի, ուղեղի գործառույթների, էներգիայի և ընդհանուր առողջության վրա»,- ասաց Բիբերը: