Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն գլուխն ավելի հազվադեպ լվանալ, բայց միաժամանակ հրաշալի տեսք ունենալ:

Հետևեք սննդակարգին

Որպեսզի ձեր մազերն ավելի երկար ժամանակ մաքուր մնան, պետք է սննդակարգից բացառել ցանկացած յուղոտ և տապակած սնունդ, շաքարավազը և սպիտակ հացը, պահածոները: Ավելի լավ է՝ դրանք փոխարինել բանջարեղենով և մրգերով, կաթնամթերքով, դիետիկ մսով և ընկուզեղենով:

Չոր շամպուն օգտագործեք

Յուղոտ փայլը քողարկելու համար մազարմատներին չոր շամպուն քսեք՝ մազերի լաքի պես, 20-25 սմ հեռավորության վրա: Եթե միջոցը տալկ է, քսեք արմատներին: Սպասեք 10 րոպե, մազերը սանրեք: Չոր շամպունը շերտ է ստեղծում յուղոտ մազերի շուրջ, դրանք որոշ ժամանակ մաքուր կթվան:

Մի անտեսեք աքսեսուարները

Եթե չոլկա ունեք, գլխանոցով սանրվածքները յուրահատուկ կլինեն: Կեղտոտ մազերը քողարկել կօգնեն տարբեր գլխանցները և ծաղիկներով ճակատնոցները:

Ուշադրություն դարձրեք ջրի ջերմաստիճանին

Հետևեք ջրի ջերմաստիճանին, որով լվանում եք գլուխը: Այն պետք է լինի տակ նույնիսկ քիչ սառնոտ, ոչ թե տաք: Մազերը ավելի լավ է՝ բնական ձևով չորացնել:

Հյուսքեր արեք

Յուղոտ արմատները կքողարկվեն, եթե մազերը ցանկացած ձևով հյուսեք: Պետք է, որ հյուսը հարթ չլինի, դուրս մնացած փոքր մազերը կօգնեն լավ քողարկել անթարմությունը:

Քնելուց առաջ սանրեք մազերը

Նախքան քնելու պառկելը՝ մազերը սանրեք և այնպես բարձրարցեք, որ լինեն բարձի վերևի ծայրին: Եթե երկարությունը թույլ չի տալիս, կարելի է ոչ ամուր պոչիկ կապել կամ ազատ հյուսք անել:

Փոխեք բացվածքը

Հակառակ կողմից բացեք մազերը: Մազերն ընտելանում են որոշակի դիրքի, կորցնում են ծավալն արմատների մոտ և ամենաշատը կեղտոտվում են սովորական բացվածքի մասում:

Հարթ սանրվածքներ մի արեք

Հարթ սանրվածքի դեպքում մազերն անխնամ և յուղոտ տեսք կունենան:

Ամենահաջող տարբերակը մազերը արմատների մոտ թեթև սանրեն է, որպեսզի լրացուցիչ ծավալ ստացվի, իսկ հետո կապելը:

Լվացեք սանրերը

Հոգացեք ձեր հարդարման պարագաների մաքրության մասին: Սանրի վրայի մնացորդները կարող են մազերն իրար կպցնել: Մազերի սանրերը պետք է լվալ շաբաթական մեկ անգամ տաք ջրով շամպունով կամ օճառով: