Անցյալ դարի հիգիենան ձեզ իսկապես կսարսափեցնի: Հիմա քչերը կարող են հավատալ, որ, օրինակ, վիրաբուժական սարքավորումները ստերիլիզացվել են մեզի միջոցով, կամ որ բերանի վատ հոտը վերացվել է գոմաղբով: Սրանք հեռու են հիգիենայի վերաբերյալ բոլոր ցնցող փաստերից: Եկեք խոսենք անցյալի ամենատարածված հիգիենիկ ավանդույթների մասին:

✔Կանայք շատ չէին սիրում լոգանք ընդունել, քանի որ կարծում էին, որ մաշկը շուտ կթառամի: Բացի այդ՝ ջուրը տաքացնելը մեծ խնդիր էր, քանի որ վառելափայտը թանկ էր:

✔Տղամարդիկ օգտագործում էին հավի ծերտը անպտղության, կրծքավանդակի ցավը կամ ճաղատությունը բուժելու համար:

✔Միջնադարի շատ կանայք ընկել էին հավերժական երիտասարդության հետևից, և ինչ ասես, նրանք օգտագործում էին այն պահպանելու համար, նույնիսկ լվացվում էին իրենց սեփական մեզով: Այժմ սա շատ վատ ու զզվելի է հնչում:

✔Շատ երկար ժամանակ սպիտակ մաշկը նորաձև էր, և դրան հասնելու համար կանայք ալյուր էին օգտագործում:

✔Մեզի միջոցով մարդիկ փորձում էին լվանալ հագուստի վրայի բծերը:

✔Միջնադարում Ֆրանսիայի թագավորների բակերում ծաղկամաններն օգտագործվում էին որպես զուգարաններ:

✔Հին Եգիպտոսում կարծում էին, որ մկները նվազեցնում են ատամի ցավը: Հաճախ մկներին պյուրեի հետ էին խառնում և դնում ցավող մասի վրա:

✔Մինչև զուգարանի թղթի հայտնվելը մարդիկ քարեր և թփեր էին օգտագործում:

✔Մարդիկ ամիսը մեկ անգամ էին հագուստ փոխում: Երբեմն նույնիսկ քնում ու արթնանում էին նույն հագուստով:

✔Կեղծամները, որոնց այդքան հանդիպում ենք դիմանկարներում, կորած էին փոշու մեջ:

✔Դեզոդորանտների փոխարեն կանայք օգտագործում էին ծաղկեփունջ:

✔Կանայք շատ հաճախ ներքնազգեստ չէին կրում, քանի որ դրանք շատ արագ էին մաշվում: Դրանք կրում էին միայն ժամադրության գնալիս: