Մարդկային հաղորդակցության ամենամեծ խնդիրը մարդկանց տարբերությունն է: Այդ տարբերությունն ավելի մեծ է, երբ խոսքը վերաբերում է կանանց և տղամարդկանց: Նրանք բոլորն էլ Ադամի ու Եվայի ժառանգներն են, ոչ լավ են և ոչ էլ վատ մեկմեկուց: Կանայք և տղամարդիկ պարզապես նման չեն իրար, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին: Տեսնենք այդ բազմաշատ տարբերություններից մի քանիսը:

-Գիտությունն ապացուցում է, որ կանայք և տղամարդիկ միանգամայն տարբեր կերպ են ընկալում սիրային կապերը, ինչը պայմանավորված է նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիայով, մարդաբանական, հոգեբանական, սոցիալական և մշակութային գործոններով:

-Կնոջ և տղամարդու ձգտումը դեպի սեռական մերձեցումը ունի տարբեր հիմքեր: Կնոջ համար կարևորը էմոցիոնալ հարաբերություններն են, իսկ տղամարդու համար` էրոտիկ ազդակները, որոնք խթանում են սեքսուալ գրգռվածությունը:

-Շփվելիս երիտասարդ տղամարդը ձգտում է սեքսի, երիտասարդ կինը`ռոմանտիկ սերի:

-Կինը ցանկանում է, որ միակ տղամարդը բավարարի իր բոլոր ցանկությունները, տղամարդը երազում է, որ աշխարհի բոլոր կանայք հագուրդ տան իր ընդամենը միակ ցանկությանը:

-Տղամարդը պատրաստ է պառկել ամեն մի գրավիչ կնոջ հետ: Կինը հիմնականում տրվում է միայն նրան, ով իր մեջ առաջացնում է զգացմունքներ:

-Կինն իր բնույթով ավելի զգայական է քան տղամարդը, քանի որ նրա արյունն ավելի քիչ տեստեստերոն է պարունակում, այսինքն այն հորմոնը, որն առաջացնում է սեքսուալ ցանկություն: Փոխարենը նրա արյան մեջ շատ ավելի է օքսիտոցինը` ‹‹նրբության հորմոնը››: Այդ է պատճառը, որ կինը ավելի քիչ է հակված պատահական կապեր հաստատելուն:

-Սեքսից հետո կինը կարիք է զգում հաղորդակցվելու, խոսելու իր զգացմունքներից, տղամարդը`քնելու:

-Կինը ցանկանում է զբաղվել սեքսով այն դեպքում, երբ իրեն զգում է գրավիչ և տենչալի, սիրված և պաշտպանված: Այդ զգացմունքը նրա մոտ կարող է զարգանալ, եթե նրան ‹‹երես են տալիս››, գուրգուրում, հաճախ գրկում, շոյում և համբուրում, հնարավորություն են ընձեռում, որ խոսի իր զգացմունքներից:

-Տղամարդը ցանկանում է, որ կինը հաճախ համաձայնվի զբաղվել սեքսով, նախընտրելի է` հանպատրաստի:

-Տղամարդը երազում է, որ կինը հանդես գա նախաձեռնողի դերում և անկողնում ցուցաբերի հնարամտություն: Հասկանա, որ տղամարդուն ոգևորում են տեսողական ազդանշանները, օրինակ` սեքսուալ սպիտակեղենը կամ լրիվ մերկ զուգընկերը

-Կնոջ սեքսուալ ցանկությունը նվազ նպատակասլաց է, քան տղամարդունը: Այդ իսկ պատճառով կինը որպեսզի ցանկանա զբաղվել սեքսով, անհարժեշտ է սիրո նախերգանք, որը կոչվում է հոգեբական-էրոտիկ տրամադրվածություն: Եթե այն գոյություն չունի, կինը ի վիճակի չէ գրգռվել, անգամ եթե կողքին պառկած լինի Ալեն Դելոնը:

Diplomat.am