Չինացի բժիշկները հրապարակել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակված 33-ամյա պացիենտի թոքերի ՀՏ պատկերները: Դրանք հրապարակվել են Radiology ամսագրում:

Պացիենտն աշխատել է Ուհան քաղաքում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը, բայց հիվանդանոց դիմելուց 6 օր առաջ նա Լանչժոու էր եկել: Հոսպիտալացվելիս նա բարձր ջերմություն ուներ՝ 39 աստիճան եւ թոքերում խզզոցներ: Նրա մոտ ախտորոշվել է 2019-nCoV-ի հարուցած թոքաբորբ: ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեկցիա) մեթոդով անալիզը նույնպես հաստատել է նրա մոտ վիրուսի առկայությունը:

Համակարգչային տոմոգրաֆիան առաջին օրն իսկ պացիենտի թոքերում բազմաթիվ օջախներ է ցույց տվել: Հատկանշական է, որ 3 օր բուժելուց հետո թոքերի ախտահարված հատվածը մեծացել է (լուսանկար B). լուսանկարում այն երեւում է մգեցումներով: Այսինքն՝ պացիենտի վիճակը շարունակում էր վատթարանալ:

Լուսանկարը՝ pubs.rsna.org