Չինական 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 638-ի: Մահացել է նաեւ 34-ամյա բժիշկ Լի Վենլյանը, որը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի վերջին փորձել էր գործընկերներին զգուշացնել նոր վտանգավոր վիրուսի մասին, եւ ում ոստիկանությունը ստիպել էր լռել:

Նրա մահվան մասին լուրերը հայտնվել էին դեռեւս երեկ, բայց ավելի ուշ պարզվել էր, որ բժիշկը ողջ է, չնայած կրիտիկական վիճակում էր: Սակայն այսօր հիվանդանոցը, որտեղ նա պառկած էր, հաստատել է, որ բժիշկը մահացել է:

Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 73 նոր դեպք: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 31 481, որոնցից 4824-ը (15 տոկոսը) կրիտիկական վիճակում են: Մինչ օրս առողջացել է 1563 պացիենտ: