COVID-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1526-ի: Վարակման դեպքերի թիվը կազմում է 67 104, առողջացել են 8298-ը:

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր են գրանցվում աշխարհի 29 երկրներում: Ինչպես վարակման, այնպես էլ մահվան դեպքերի գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում: Երկրորդ տեղում Ճապոնիան է, որտեղ այսօրվա դրությամբ արդեն 260 վարակվածներ կան: Պացիենտներից 11-ն առողջացել է: Կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման ամբողջ ընթացքում այստեղ գրանցվել է դրա հետեւանքով մահվան մեկ դեպք, մահվան եւս մեկական դեպքեր են գրանցվել Հոնկոնգում եւ Ֆիլիպիններում:

Ի դեպ, Ֆիլիպիններում եղել է կորոնավիրուսով վարակված ընդամենը 3 պացիենտ, մյուս երկուսն առողջացել են, եւ այսօրվա դրությամբ այնտեղ կորոնավիրուսի խնդիրը լուծված է համարվում:

Ռուսաստանում եղել է 2 դեպք, սակայն երկուսն էլ արդեն առողջացել են: Մեկական դեպք է ախտորոշվել Կամբոջայում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Ֆինլանդիայում. այս բոլոր պացիենտները նույնպես առողջացել են: