Հեղինակ՝ Յուր Շ. Կանգառից նստում եմ կիսադատարկ տրանսպորտը ու ականատես լինում այսպիսի մի դրվագի: Մեջտեղի շարքում նստած է մոտ 9-11 տարեկան տղա երեխա, իսկ նրա դիմացի շարքում մոտ 40-50 տարեկան կին և տղամարդ՝ հավանաբար ամուսիններ

Հանկարծ կինը պտտվում է, նայում երեխայի վրա և հարցնում.

— Բալիկ ջան, բա դու կուրտկա չունե՞ս… (Այդ պահին մտածում եմ որ ոչինչ, տիկինը չի հասկանում, թե իր հարցով որքան կարող է երեխային վիրավորել, սակայն քիչ անց հասկացա, որ սա ընդամենը անտակտ հարց #1-ն էր)

Երեխան գլուխը կախում է ու լռում: Կինը շարունակում է հարցերը.

— Բա ուր ես գնում… Տուն ունե՞ք…

— Այո ունենք, գնում եմ տուն, եկել էի հորեղբորս տուն…

— Բա մամա պապա ունե՞ս…

— Մենակ մամա…

Ու ստեղ հնչում է անտակտ հարց #2-ը

— Բա պապադ ուրա՞

— Մահացել ա…

Ես չէի խոսի ու կհանդուրժեի էս ամեն ինչը, քանի մեջ չէր մտել վարորդը…

— Էդ մամա՞դ ա ասել, որ պապադ մահացելա… (անտակտ հարց #3):

Հարցերի շարանը երևի կշարունակվեր դեռ շատ երկար, եթե մեջ չմտնեի ու չասեի, որ երեխային հարցախեղդ չանեն ու հանգիստ թողնեն…

Հաճախ մեծահասակները չեն հասկանում, որ երեխայի հետ զրուցելիս պետք է լինել մաքսիմալ զգույշ, հատկապես այս տարիքի երեխային հնարավոր է տալ մի հարց, որը տարիներով կմնա նրա մտքում…
Տարիներ անց, հնարավոր է, երեխան մտքում հիշի այս կնոջ հարցը ու կրկին անգամ նեղվի, որ չի ունեցել վերարկու ձմռանը հագնելու համար….

Տարիներ անց, հնարավոր է, երեխան մտքում հիշի այս կնոջ հարցը ու կրկին անգամ նեղվի, որ չի ունեցել հայրիկ…

Տարիներ անց, հնարավոր է, երեխան մտքում հիշի այս վարորդի հարցը ու կրկին անգամ նեղվի, որ հնարավոր է իր մայրը իրեն ժամանակին ստել է…

Տարածիր այս պատմությունը ընկերներիդ հետ, թող բոլորը կարդան այս պատմությունը և փոքրիկների հետ խոսելիս լինեն մաքսիմալ զգուշավոր:

info24.am