newmag-ը պատմում է, թե ինչու են կանայք նախընտրում ամուսնացած կամ ընկերուհի ունեցող տղամարդկանց

Scientific Reports-ի 8-րդ համարում հրապարակվեցին 4 տարբեր համալսարանների գիտնականների համատեղ հետազոտության արդյունքները։ Լայնածավալ հետազոտությունը վերաբերում էր տղամարդկային գրավչությանը։

Մենք սովորել ենք մտածել, որ գրավչությունը կազմված է գեղեցկության մասին անտիկ պատկերացումներից և արտաքինի մասին համընդհանուր չափանիշներից։ Պարզվել է, որ կա ևս մեկ գործոն, որը կանանց համար կարևոր դեր է խաղում տղամարդկանց հավանելիս։

Հետազոտողները՝ մի քանի շաբաթ լաբորատոր պայմաններին համաձայնված կանանց ցույց են տվել տղամարդկանց նկարներ։ Բոլոր տղամարդիկ ունեին տարբեր արտաքին, հագուստ, լուսանկարվել էին տարբեր վայրերում, իսկ երբեմն և ոչ մի, այլ ընկերների հետ։

Այսպես, ամբողջ ընթացքում հետազոտությունները ցույց են տվել կայունք արդյունքներ։ Կանայք ավելի գրավիչ համարել են ոչ թե մկանուտ տղամարդկանց և նրանց, ովքեր լուսանկարվել են Ferrari մեքենայով։ Ամենագրավիչը նրանք համարել են այն տղամարդկանց, որոնց կողքին կին էր կանգնած։

Այսինքն տղամարդու կողքին զուգընկերոջ առկայությունը նրան դարձրել է ավելի գրավիչ այլ կանանց համար։ Գիտնականները սա բացատրում է նրանով, որ կանայք ցանկանում են հարաբերություններ հաստատել ավելի ուժեղ տղամարդու հետ, և, եթե նրան արդեն ընտրել է այլ կին, նշանակում է, որ նա արժանի է դրան։

Այնպես որ փորձեք տնից ավելի հաճախ դուրս գալ կնոջ հետ։ Նույնիսկ, եթե ոչ ոքի հետ չծանոթանանք, հնարավոր է, որ ձեզ շրջապատող կանանց մոտ հիանալի տպավորություն թողնեք։

NATURE