Ձեր ննջասենյակում կյանքը դարձել է ձանձրալի՞: Թարմացրե՛ք, աշխուժացրե՛ք ձեր սեռական կյանքը newmag-ի խորհուրդների միջոցով:

Գաղտնիք չէ, որ զույգերի սեռական կյանքում թեժ, կրակոտ ու անմոռանալի պահերն ավելի շատ լինում են, երբ դեռ ամեն ինչ նոր է սկսվել: Հաճախ է պատահում, որ ժամանակի հետ կրքի կրակը սկսում է մարել:

Եվ այսպես է, ո՞րն է ժամանակի հետ չմարող սիրո ու կրքի գաղտնիքը: Սեքսապաթոլոգներն ու այս թեման երկար ժամանակ ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ հնարավոր է շարժել առաջացած սառույցն ու նորից կրակ տալ հարաբերություններին.

Նշանակեք հանդիպում
Երկար ժամանակ միասին ապրող զույգերը պարտավոր են ժամանակ առ ժամանակ հատուկ պլանավորել հանդիպում սեքսի համար: Մի դարձրեք սեքսը երկրոդային, այն միշտ հիմնական ու կարևոր տեղ պիտի ունենա ձեր կյանքում: Տարիներ անց էլ, առաջարկեք զուգընկերոջը անել այն, ինչից միշտ հաճույք եք ստացել: Օրինակ` մինչև սեքսով զբաղվելը միասին կինո գնացեք, կամ մի գեղեցիկ վայր` ընթրելու, զբոսնեք քաղաքում, գինի խմեք` մոմի լույսի ներքո, արեք այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս: Բայց դա արեք ընդգծված ժամանակահատվածում, մինչև սեքսին հասնելը:

Հիմա կմտածեք` արդյո՞ք ամեն ինչ գրաֆիկով, պլանավորված կատարելը ռոմանտի՞կ է: Ավելի ռոմատիկ չէ ինքնաբուխ պահվածքը, չպլանավորած, հանկարծակի սեքսը: Սեքսապոթոլոգներն հարցնում են` ինչու է սեքսուալ հանդիպում նշանակելը դառնում խնդիր: Մարդիկ միշտ պլանավորում են այլ գործողություններ, ինչը իրենց հաճույք է պատճառում, օրինակ` գնալ դահուկներ քշելու կամ ռեստորան Ճաշելու և զրուցելու: Ինչու չի կարելի պլանավորել նաև դա:

Հատկապես երեխաներ ունեցող զույգերին ճիշտ է պլանավորել սեքսով զբաղվելու գրաֆիկը, հատուկ հանդիպում նշանակել դրա համար, որովհետև իրենց օրվա գրաֆիկն, այսպես թե այնպես, շատ խիտ է: Իհարկե, լինում են նաև չպլանավորած, ինքնաբուխ հանդիպումներ, երբ և՛ պահն է հարմար, և՛ դու ես տրամադրված, և՛ զուգընկերդ, բայց դրանք երջանիկ պատահականություններ են միայն:

Տնից դուրս
Զույգերին ուղղված լավագույն խորհուրդներից մեկը` միասին գիշերն անցկացնել տնից դուրս: Երկար ժամանակ միասին ապրող զույգերի համար սեքսը դառնում է շատ սովորական մի բան: Տնային բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, կարծես, տեղ չեն թողնում ֆանտաստիկ սեքսուալ կյանքի համար: Դժվար է լիարժեք վայելել պահը, երբ դուք սեքսով եք զբաղվում ձեր ննջասենյակում: Ուղեղը չի դադարում այլ բաների մասին մտածել` իսկ գուցե զարթուցիչը մոռացել եմ լարել, արդյոք փակել եմ ջրի ծորակը, կամ` տեսնես ինչ կարժենա փչացած հարիչի վերանորոգումը:

Սեքսը ներկայի ապրում է: Ամենատպավորիչ սեքսուալ զգացողությունները մարդն ապրում է, երբ չի մտածում անցյալի կամ ապագայի մասին, այլ միայն ներկայի: Իսկ դա դժվար է անել ամեն ինչ հիշացնող նույն սենյակում: Անմոռանալի սեքս ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սեքսով չզբաղվել առօրյա հոգսեր հիշեցնող ձեր ննջասենյակում, այլ ժամանակ առ ժամանակ հանգրվանել այլ վայրերում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այն լինի օվկիանոսի ափի մի հեքիաթային վայր: Տնից հեռու ցանկած տեղ կարող է բերել այդ զգացողությունը:

Կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում իրականում
Ցանկացած մարդ ունի ինքնատիպ սեքսուալ երևակայություն: Բայց որոշ մարդիկ ամաչում են զարկ տան իրենց երևակայությանը և թաքցնում են այն հոգու հեռավոր խորքերում:

Շատերն անգամ չգիտեն, թե իրականում իրենց ինչ է պետք անկողնում: Սեքսապոթոլոգներն ասում են, որ չափահաս մարդկանց մեծ մասը պիտի աշխատի ինքն իր վրա` հասկանալու համար, թե ինչն է իրենց «խելքահան անում»: Իրականում, ինքդ քո ու դիմացինին ցանկություններն իմանալ ու համարձակ կատարելը սեքսում հաջողության հասնելու բանալին է:

Իսկ դրա համար պետք է միասին «աշխատել»: Այդ հարցում ձեզ կօգնեն մասնագիտական գրքերը, ամսագրերը, ֆիլմերն ու տեսանյութերը: Եվ եթե ձեր գլխում ծնվում են նոր մտքեր ու ֆանտազիաններ, քննարկենք դրանք զուգընկերոջ հետ, միախառնեք դրան զուգընկերոջ երևակայությունն ու իրականացրեք այն:


Աղբյուրը՝ newmag.am